ԱԺ աշխատակիցներից մեկը ինֆա՞րկտ է ստացել. ԱԺ-ից հերքում են մամուլի հրապարակումը

Խորհրդարանում այսօր տեղի ունեցած միջադեպի մասին մամուլի հրապարակումը ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում կեղծ տեղեկատվություն որակեց:

«Հրապարակ» օրաթերթը «Թեժ մթնոլորտ ԱԺ-ում. աշխատակիցներից մեկը ինֆա՞րկտ է ստացել» վերտառությամբ հրապարակման մեջ նշել էր, որ կեսօրին Ազգային ժողովում տհաճ միջադեպ է գրանցվել ԱԺ աշխատակազմի ղեկավարության և աշխատակիցների միջև։

«Կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ ինչպես հայտնի է, ԱԺ-ում կրճատումներ են ընթանում, հարվածի տակ են հայտնվել նաև այսպես կոչված «այթիշնիկները», որոնց հորդորել են ազատման դիմումներ գրել։ Այս հողի վրա թեժ խոսակցություն է ծավալվել աշխատակիցների և ղեկավարության միջև»,- նշված է նյութում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *